Ասում են` ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մնում էր յարին,
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով`
Անհույս կռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջրերի վրա
Գլուխը կախած
Դեռ դողում է նա,
Ու լալիս կամաց:
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ոնց է մոռանում...
Ոնց է մոռանում...
Lyrics provided by https://damnlyrics.com/