Deaf Shriek

Arthur Meschian

Lyrics Arthur Meschian - Music Arthur Meschian

Խուլ հառաչանքի ցավի մորմոքից,
միշտ նույն գիշերով սահմանված չէս դու,
բախտի խաղն է սա, մի դաժան վարկյան,
անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու:

Առեղծվածային այս կյանքի բեմին,
այսօր անզիջող, խուլ լռության մեջ,
վաղը դու սակայն կհասնես լույսի,
եթե չկոռչես տափաստաններում, ու դառնաս անտեր:

Մեռած հույսերի, մարած հավատքի
դու պահակը չէս սառ գերեզմանի:
սա լոկ փոռցության քունն է, որ կանցնի
միայն թե բեմի լույսը չմարի:

Չորս կողմ ալեկոծ սպառնալիք վայրի
մինչ կսողոսկի քո քայլերի տակ
դու գիտես ժպտալ, նյարդերդ կապի,
որ չթուլանաս նախիրի առաջ:

Սա է քո ճամփան, բեռն համբերության
կիսամեռ չորցած արմատից չես դու:
թող քեզ հարվածեն ու մի պահ ցնծան,
դու զարկդ պահիր գալիք մարտերին, ու նայիր հեռուն

Եվ մեկ-մեկ էլ զգույշ լսիր քո կրծքի
խռովքի մեղմիկ զանգերը թաքուն,
որ քեզ կկանչեն քո մեծ երազի
ժայթքող նյարդերի հարվածին հոսուն:

Երբ ազատության դռանը կապված,
շանը կարցակեն պահակները քո,
և գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան,
դարձիր մարդկության մասնիկը անհոգ:

Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար,
և որսից փրկված մի գազանի պես,
գորշ հայացքների պատնեշի միջով,
ոտքի տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսեր:

Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վարկյան,
քո ուսից գցիր բեռն հիշողության,
երկինք նայելիս հույսով ողողված,
և էլ մի կանչիր «Ո՞ՒՐ ԷԻՐ ԱՍՏՎԱԾ»:
---
Lyrics submitted by messiahian mrad.

Lyrics provided by https://damnlyrics.com/