I Don't Know

Arthur Meschian

Lyrics Sayat Nova, Arthur Meschian - Music Sayat Nova

Երկու տուն ունիմ, փակ արած,
երկու սիրտ ունիմ, կանգ առած,
երկու թև ունիմ, կապ արած,
երկու տեր ունիմ` մի Աստված..

Իմ հոգուս լարով խաղ արա,
իմ սրտիս զարկով պար արա,
իմ վանքիս զանգով կանչ արա,
էն Սայաթ-Նովին հուշ արա...

Դուդուկիս շունչով հագենամ,
իմ ոգուս ցավին դիմանամ,
աշխարհքի ստով կուրանամ,
նախանձի թույնից հեռանամ...

Կարգեցին գուսան ծաղրանքով,
երգերս` պատանդ վիրավոր,
կոկորդիս ձայնը խլացավ,
էս մարդոց խիղճը վերացավ...
Իմ հոգուս լարով խաղ արա,
իմ սրտիս զարկով պար արա,
իմ վանքիս զանգով կանչ արա,
էն Սայաթ-Նովին հուշ արա...
---
Lyrics submitted by messiahian mrad.

Lyrics provided by https://damnlyrics.com/