damnlyrics.com

Ancient Land

Lyrics Mushex Ishxan - Music Arthur Meschian

Երկիր հնամյա, երկիր հայրենի,

ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին

քո հավերժական հմայքը չունեն,

լեռներից այն կողմ, ամպերից անդին:

Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,

որքան էլ օտար հողերում լինեմ,

անհունության մեջ, միջոցին թափուր,

ես քեց կորոնեմ, հայրենի իմ տուն:

Դու արաջին սեր և վերջին կարոտ,

հուշերի նավակ, ուրախ ու ցավոտ,

շրթերիս վրա կմնաս միշտ դու,

մայրական համբույր, իմ կարոտ տխուր:

Երկիր հնամյա, երկիր պապենի,

քո ոգուց շաղված լեզու մայրենի,

քո ոգուց բուսած տենչանք ու կարոտ,

ի՞նչ եմ արանց քեզ՝ միայն անտունի:

Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն,

արցունքի հովիտ կամ դրախտավայր,

ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ,

ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն:

---

Lyrics submitted by messiahian mrad.

Enjoy the lyrics !!!