damnlyrics.com

Five Centuries Ago

Lyrics Mushex Ishxan - Music Arthur Meschian

Դուք որ մեռաք հինգ դար առաջ,

դուք որ այսոր կ'մահանաք,

նույն ծառի ծիլն էիք կանաչ,

և դարձաք նույն հողին ճարակ:

Հինգ դար առաջ հինգ դար յետոյ,

նույն անցորդ եք անվերադարձ,

կիչնի անհույս մութ երեկոյ,

ձեր աչքերի վրայ սառած:

Ծառի համար և այս հողի,

նույնն էր երեկ նույնը այսոր,

նույն ծաղկումն է գարնանային,

և աշնան նույն տերեվը չոր:

Նույնն է հիմա դար ու վարկյան,

երբոր չկայ երթ ու գալիք,

համայնական նույնն է ճամբան,

երբոր չկայ կյանքի ալիք:

Դուք որ հաճախ արտասվեցիք,

և դուք որ շատ զվարճացաք,

դուք որ դրիք փուշ ու ծաղիկ,

նույն խավարին դարձաք բանակ:

---

Lyrics submitted by messiahian mrad.

Enjoy the lyrics !!!