Lyrics Arthur Meschian - Music Arthur Meschian
Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների...
մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:
Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
և նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում...
խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
հեղափոխության գորշ երախում:
Մի գուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:
Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում,
գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և դատում...
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
բզկտում են խիղճդ և այրում:
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնան,
երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը-
նրան էլ մորթի – հանգստանաս:
Ինձ ասում են` խենթ ես, չէ աշխարհն է ցնորվում...
---
Lyrics submitted by messiahian mrad.