damnlyrics.com

My Years

Lyrics Hrachya Tamrazyan - Music Arthur Meschian

Իմ տարիները չոր հենակ,

Փողոցներում դատարկ հնչյուն:

Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,

Իմ տաք երակ, իմ մանկություն,

Երբ տարիներն են ինձ ջնջում:

Մտերիմներ` թե հին, թե նոր:

Մաքուր էր սերն իմ առաջին:

Չեղած մի կիրք, մի նոր կարոտ,

Որ մոտեցավ իր շուրթերով

Այդ չպղծված միակ խաչին:

Ճաշակեցի և քեն, և ողբ,

Ու կուրացած իր փայլերից

Քրքջացող մարդկանց ամբոխ

ՈՒ կորուստներ` թե հին, թե նոր,

ՈՒ մուրացող իմ հայրենիք:

Ահա կանգնել է իմ դիմաց,

Դա ես տեսել եմ, թե լսել,

Օ սոսկահար մահվան դիմակ,

Օ մոտեցող աղաղակներ,

Եվ հին ստի նոր երանգներ:

Ճերմակ երազ, ճերմակ աչքեր`

Ճերմակ երկրի աստղին հառած,

Ճերմակ ցամաք, ճերմակ մի նավ,

Անիրական կյանքի ծարավ

ՈՒ ժամանակը կանգ առած:

Աչքերիս դեմ ճերմակ մի սար

ՈՒ մեր ճամփան` ճերմակ տեսիլք,

ՈՒ մեր հայացքը համընթաց,

ՈՒ անհաղորդ սրտերը սառ

Քարի նման թափվում են ցած:

Մեղեդիներ լեզուն կտրած

ՈՒ տեսիլքնել մեռած ու վողջ,

Այդ խավարի մեջ ինձ գտավ,

Այդ գիշերից ինձ դուրս հանեց

Խզված կոկորդն իմ ընկերոջ:

Նա շոշափեց կույրի նման

Իր երգը լուռ ու կյանքը կարճ,

Նա լոկ մի բառ ինձ շշնջաց,

Այսպես կիսատ ու սիրտը կախ,

Ես շրջվեցի…բայց նա չկար:

---

Lyrics submitted by messiahian mrad.

Enjoy the lyrics !!!