One Last Time - Arthur Meschian
| Page format: |
One Last Time Lyrics
Lyrics Arthur Meschian - Music Arthur Meschian
Չորսը պատ շարված մի տուն է,
չորս տախտակ մեխված մի դուռ:
Ճաղապատ լուսամուտները - Խենթանոցն է
համար ութ:
Մենք ցրտից չէ, որ սառել ենք,
քարացել ենք խարույկից...
տե՛ս, այրում են մեր գրքերը,
որ գտան բարձի տակից:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Եվ խժռում է վառարանը հաստափոր,
իմաստները յուրացնում հատոր հատոր,
կարմրել է հաճույքից նրա մարմինը,
և ոռնում են ամոթից խենթերը մեր -
շարադրում են լուրերով բյուր պատճառներ
և նշում աննախատես հանգամանքները:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Հե՜յ, դե կոճկե՛ք ձեր բերանները:
Հե՜յ, դե կանգնե՛ք բոլորդ զգաստ:
Հե՜յ, ձեզ դատում են մանուկները:
Հե՜յ, բարուրների մեջ սառած:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Ավարտվեց ձեր միացումը:
Առնետները միացան:
Միացան կատղած շները,
ճիվաղները միացան,
միացավ և կեղտաջուրը
խցանված խողովակում:
Գժերով մենք որոշում ենք
անջատում և լվացում:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Եվ ոռնում են ամոթից խենթերը մեր,
շարադրում են չորս կողմից բյուր պատճառներ,
և նշում աննախատես հանգամանքները,
և փառքի նալերն են իրարից պոկում,
չիբանների պես օրեցօր աճում
չաղ ու բախտավոր բարերարները:
Այս անգամ՝ վերջին անգամ:
Հե՜յ, դե կոճկե՛ք ձեր բերանները:
Հե՜յ, դե կանգնե՛ք բոլորդ զգաստ:
Հե՜յ, ձեզ դատում ենք՝ մենք՝ գժերս:
Հե՜յ, մեղձավոր ենք: Միաձայն:
Միաձայն... Այս անգամ՝ վերջին անգամ:
Մոռացե՛ք ձեր երազները,
ձեզնից ոչ ոք չի փախչի,
տուրը տաք հրաշք երկիրը՝
գժերով կանցնենք գործի:
Չեք գտնի ձեր հանգրվանը
հեռավոր տաք ափերում,
չեք լափի գողցած նշխարը,
ձեզ գժերն են հետևում:
Այս անգամ՝ վերջին անգամ:
---
Lyrics submitted by messiahian mrad.
